.jpg)
Անրի Ռենո. Հայաստանը պետք է լինի բաց սահմաններով երկիր
«Բնական է, որ Հայաստանը ցանկանում է բաց տեսնել իր սահմանները բոլոր ուղղություններով: Այս աշխատանքների իրականացմանը միտված է Հայաստանի դիվանագիտությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Նա նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը մեծ հույս տվեց, որ սահմանը կբացվի, սակայն ավաղ, այդ ակնկալիքները չկոնկրետացան, չիրականացան:
«Անհրաժեշտ է ապահովել, որ Հայաստանը բոլոր ուղղություններով լինի բաց երկիր և Ֆրանսիան շատ է ցանկանում, որ դա իրականանա»,-ասաց դեսպանը:
Նրա խոսքով՝ իրենք ցանկանում են, որ Հայաստանը կարողանա վերագտնել Հարավային Կովկասում իր խաչմերուկի կարգավիճակի դերակատարումը: