.jpg)
Կ. Բեքարյան. Ռուսաստանն Ադրբեջանին առաջին անգա՞մ է զենք վաճառում
«Ռուսաստանն Ադրբեջանին առաջին անգա՞մ է զենք վաճառում կամ առաջին անգա՞մ է, որ գազի սակագին է բարձրանում»,- լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով զենքի վաճառքին, ինչպես նաև Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացմանը, նման հարցադրում արեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար, վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Թող տպավորություն չսեղծվի, որ ես այդ գործարքից երջանիկ եմ կամ այդ գործարքը համարում եմ ճիշտ և նպատակահարմար, սակայն այդ ամենը Ռուսաստանն առաջին անգամ չէ, որ անում է: Ստացվում է, որ այսքան տարիների ընթացքում ՌԴ-ն նման քայլ չէր արել, և հիմա առաջին անգամ գազի գին է բարձրացնում կամ զենք վաճառում Ադրբեջանին»,- ասաց Կ. Բեքարյանը` կրկին հարց ուղղելով, թե այս հարցում ի՞նչ կա նոր կամ ֆորսմաժորային, այդ ամենը հիմա վերցրել ու «փորձում ենք կապել ինչ-որ գործընաթցի»:
Ռուսաստանի կողմից այս ամենը, նրա խոսքով, պատահականություն չէ, «շատ վատ օրինաչափություն է»: