.jpg)
Վիլնյուսյան գագաթաժողովից հետո ԼՂ գործընթացում էական փոփոխություն չի լինի
«Հայաստանի համագործակցությունը` արտաքին աշխարհի հետ, բավականին բարդ է՝ կոմունիկացիաների փակ լինելու պատճառով: Աբխազական երկաթգիծը չի աշխատում, Վերին Լարսի աշխատանքը խնդրահարույց է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը՝ Վիլնյուսյան գագաթաժողովից հետո, ասաց «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նշեց, որ այսօր հայ-թուրքական սահմանի փակ լինելը խնդիրներ է առաջացնում հայկական տնտեսության համար:
«Կարծում եմ, Եվրոպան ճնշումներ չի գործադրի Թուրքիայի վրա՝ հայ-թուրքական սահմանը բացելու համար: Եվրոպան ուղղակի ի վիճակի չէ դրան, այդպիսի հնարավորություն ունի միայն ԱՄՆ-ը»,- ասաց Իսկանդարյանը:
Անդրադառնալով ղարաբաղյան բանակցային գործընթացի ներկա փուլին՝ Իսկանդարյանը նշեց, որ այս հարցում ստատուս-քվոն կպահպանվի և ոչ մի էական փոփոխություն չի լինելու: