.jpg)
Արմեն Պողոսյան. Տրանսպորտը կթանկանա 50%-ով
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով՝ իր ունեցած տվյալներով, տրանսպորտը 50 %-ով կթանկանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ա. Պողոսյանը:
Նրա հավաստմամբ` հերթական թանկացումների ալիքը աղետալի հետևանքներ կունենա բնակչության կենսամակարդակի վրա:
Ա. Պողոսյանի հավաստմամբ` գազի և էլեկտրաէներգիայի սակագներն անհամաչափ են բարձրացել և դրանք որևէ կերպ տրամաբանված չեն եղել։
Ա. Պողոսյանի խոսքով՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետևանքով առաջին հերթին կմեռնի շինարարությունը, իսկ սննդի և մյուս բոլոր ծառայությունների թանկացումը անխուսափելի է: