Շիրակի մարզի Հովիտ համայնքում հաղթել է ՀՀԿ թեկնածուն
15/07/2013 11:35

Շիրակի մարզի Հովիտ համայնքում հաղթել է ՀՀԿ թեկնածուն

Շիրակի մարզի Հովիտ համայնքում երեկ կայացավ համայնքի ղեկավարի ընտրությունը:

ԿԸՀ լրատվական բաժնից տեղեկանում ենք, որ հաղթել է ՀՀԿ Ավետիք Սերոպյանը՝ 134 ձայն, անկուսակցական, ինքնառաջադրված Ռազմիկ Հակոբյանը ստացել է 124 ձայն:

Համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել է ընտրության իրավունք ունեցող 394 քաղաքացիներից 262-ը: Անվավեր է համարվել 4 քվեաթերթիկ:

Նշենք, որ Հովիտ համայնքի նախկին գյուղապետ Սամվել Պետրոսյանը փետրվարի 27-ին հանկարծամահ է եղել:

 

Շիրակի մարզի Հովիտ համայնքում հաղթել է ՀՀԿ թեկնածուն