.jpg)
Այսօր կորոշվի Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ընտրությունների անցկացման օրը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` ժամը 18:30-ին, արտահերթ նիստ կգումարի: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից` տեղեկացնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված է 4 հարց:
Առաջին հարցը` Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրություն նշանակելու, ընտրության անցկացման ու նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին է:
Նիստին, աղբյուրի փոխանցմամբ, քննարկվելու է ևս 3 հարց, որոնք վերաբերում են այլ համայնքների ՏԻՄ ընտրություններին:
Նշենք, որ 2012թ. կայացած խորհրդարանական ընտրություններում այս ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվել Վահե Հակոբյանը, ով օրերս նշանակվեց Սյունիքի մարզպետ: