Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
15/07/2013 19:12

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պոդոլսկի մերձակայքում մարդատար ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:

Հանրապետության Նախագահը խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել այդ ողբերգության արդյունքում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր տուժածներին:

 

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին