.jpg)
Արա Պապյան. Ռուսաստանի վարքագիծը դաշնակցին վայել չէ
Հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն է նկատվում: Այս ամենի պատճառը Ռուսաստանի՝ դաշնակցին ոչ վայել վարքագիծն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Բանախոսը հավելեց, որ ռուսական կողմի համոզմամբ՝ Հայաստանի յուրաքանչյուր քայլ՝ դեպի Եվրոպա, հակասում է իր շահերին:
Արա Պապյանի խոսքով՝ Հայաստանը չպետք է հրաժարվի Ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Նա հավելեց, որ ստորագրման դեպքում Ռուսաստանը ռազմական բազաները չի հանի Հայաստանից:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Արա Պապյանը նշեց, որ այն թևակոխում է նոր փուլ: Ըստ քաղաքագետի՝ 2014 թվականը վտանգավոր տարի է լինելու: Պատերազմի դեպքում՝ տարածաշրջանում ծանր հետևանքներ կլինեն, սակայն արդյունքում Ադրբեջանի կորուստներն ավելի մեծ կլինի: