.jpg)
Շարմազանով. Ոչ ոք իրավունք չունի ՀՀ քաղաքացու հետ անհարգալից վերաբերվել
Ոչ ոք իրավունք չունի ՀՀ քաղաքացու հետ անհարգալից վերաբերվել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով 18 մարդու մահվան պատճառ դարձած խոշոր վթարի ենթադրյալ մեղավոր Հրաչյա Հարությունյանի մասին, նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագ Էդուարդ Շարմազանովը:
Խնդրին, Շարմազանովի խոսքով, պետք է սթափ մոտենալ՝ առանց գույները խտացնելու և ոչ էլ անտեսել այն։ «Ցավում եմ, որ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Բնականաբար, մեղավորը պետք է պատժվի, բայց անկախ նրանից, թե որտեղ է, ինչ է, ինչ հանգամանքներ են, որևէ մեկն իրավունք չունի ՀՀ քաղաքացու նկատմամբ անհարգալից վերաբերվել»:
Շարունակելով խոսքը` ԱԺ փոխխոսնակը նշեց, որ չի ցանկանում հարցը քաղաքանացնել, քանի որ երկու ծայրահեղությունն էլ վտանգավոր է :
Հարցին, թե նկատելի չէ՞, որ ակնհայտորեն շահարկվում է վարորդի ՀՀ քաղաքացիությունը, Է. Շարմազանովը նկատեց, որ զերծ կմնա գայթակղությունից և չի պատասխանի:
Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան դատարանը որոշում էր կայացրել երկու ամսով կալանավորել «Կամազ» մեքենայի վարորդ Հրաչյա Հարությունյանին: Պատահարի հետևանքով 18 մարդ է զոհվել, ավելի քանը 50-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: