Քննարկվել են Նոր Հարավային Ուելսի և Արցախի միջև կապերի զարգացման հարցեր
17/07/2013 12:30

Քննարկվել են Նոր Հարավային Ուելսի և Արցախի միջև կապերի զարգացման հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պաշտոնական պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել է Նոր Հարավային Ուելսի և Արցախի միջև կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանություններին և ժողովրդին՝ Արցախին սատարելու և պետության անկախությունը փաստացի ճանաչելու համար` հավելելով, որ այն կարևոր քաղաքական ու բարոյական քայլ էր Արցախի միջազգային ճանաչման և երկկողմ հարաբերությունների հաստատման տեսանկյուններից: Այս մասին հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկուստեք նշվել են փոխգործակցության համար առկա բոլոր անհրաժեշտ պայմանների առկայությունը և այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարուժան Իսկանդարյանը, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի անդամներ եւ պաշտոնատար այլ անձինք:
 

 

Քննարկվել են Նոր Հարավային Ուելսի և Արցախի միջև կապերի զարգացման հարցեր