Հ. Աբրահամյանը դատապարտում է վարորդի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքը
17/07/2013 13:06

Հ. Աբրահամյանը դատապարտում է վարորդի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին` ափսոսանք է հայտնում և դատապարտում է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում դրսևորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով: Այս մասին հաղորդում են ԱԺտեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ԱԺ նախագահը հույս է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն և պատշաճ գնահատական կտան ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդկային արժանապատվությունը վիրավորող գործողություններ կատարած անձանց՝ համարժեք պատասխանատվության ենթարկելով նրանց, ինչպես նաև կպարզեն վթարի իրական հանգամանքները:

 

Հ. Աբրահամյանը դատապարտում է վարորդի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքը