.jpg)
ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն. Տեղի ունեցածը կքննվի անկողմնակալ և առանց էմոցիաների
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն այսօր ափսոսանք է հայտնել հուլիսի 13-ին Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի կապակցությամբ:
«Հուլիսի 13-ին Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած և 18 կյանք խլած ճանապարհատրանսպորտային պատահարը որոշ անձանց կողմից օգտագործվում է հակառուսական տրամադրություններ հրահրելու համար:
Բոլորովին անտեղի ենք համարում գործողությունները, որոնք ուղղված են մեծ մարդկային ողբերգությունը նեղ քաղաքական նպատակներով օգտագործելուն և ռուս-հայկական հարաբերությունների խաթարմանը: Պատվիրված քաղաքականացված գնահատականներն անընդունելի են:
Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած ողբերգությունը ազգային երանգ չունի, այն կքննվի համակողմանիորեն, մանրամասն, անկողմնակալ և առանց էմոցիաների»,- ասված է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ: