Սահմանի վրա կրկին կրակել են. Այս անգամ՝ Բաղանիս գյուղի մոտ
17/07/2013 15:45

Սահմանի վրա կրկին կրակել են. Այս անգամ՝ Բաղանիս գյուղի մոտ

Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտ հուլիսի 16-ին և 17-ին երեկոյան կրակոցներ են հնչել: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կրակոցները հնչել են սահմանի վրա, այլ ոչ թե գյուղի ուղղությամբ: 

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակից ելնելով՝ ժամանակավորապես փակվել է Երևան-Թիֆլիս ավտոճանապարհի մի հատվածը, և երթևեկությունը կատարվել է 2008 թ. բացված պահեստային ճանապարհով:

Նրա խոսքով` այսօր առավոտյան ճանապարհը բացվել է և վարորդները շարունակել են երթևեկել այդ ճանապարհով: «Ոչ մեկ գյուղում չի տուժել, ամեն ինչ նորմալ է, մենք սովորել ենք այդ կրակոցներին»,- ասաց նա: 

Սահմանի վրա կրկին կրակել են. Այս անգամ՝ Բաղանիս գյուղի մոտ