«Նախագահը խնդիր է դրել՝ մասամբ լուծել ազատամարտիկների հարցը»
17/07/2013 15:12

«Նախագահը խնդիր է դրել՝ մասամբ լուծել ազատամարտիկների հարցը»

ՀՀ Վարչապետի հետ ազատամարտիկների այսօրվա հանդիպման ժամը փոխվել է:  «Մեկ ժամ առաջ զանգեցին ու ասացին, որ հանդիպումը տեղի կունենա 3.5»,- Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյան Ավետիսյանը:

Կառավարության առաջարկով հանդիպման կգնա 5 ազատամարտիկ, ինչպես եղավ նախկին հանդիպման ժամանակ:

«Իմ տեղեկություններով՝ Նախագահը խնդիր է դրել, մեր հարցերին մասամբ երևի լուծում կտան, ինչ-որ բաներ կառաջարկեն, բայց դա մեզ չի բավարարում: Մենք պահանջում ենք 100 տոկոսով բավարարել մեր պահանջները, եթե չեն անելու՝ մենք պայքարը շարունակելու ենք տարբեր ուղղություններով, տարբեր ձևերով, մինչև հասնենք մեր նպատակին»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ ամեն օր իրենց պայքարին միանում է 10-15  ազատամարտիկ: Ազատության հրապարակում այժմ նստացույց են անում մոտ 30 ազատամարտիկներ: Շարունկվում է նաև ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի հացադուլը: Այսօր հացադուլի 4-րդ օրն է: Վոլոդյա Ավետիսյանի խոսքով՝ ազատամարտիկը բժիշկների հսկողության ներքո է, առողջությունը բավարար է գնահատվում:

Նշենք, որ ազատամարտիկների և վարչապետի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 7-ին: Պայմանավորվել էին հանդիպել մեկ ամիս անց:

Նախորդող հրապարակում՝ Ազատամարտիկ. Վարչապետն ասեց մեկ ամսից եկեք

«Նախագահը խնդիր է դրել՝ մասամբ լուծել ազատամարտիկների հարցը»