«Սպառողը երբեք չի կարող վստահ լինել, որ ժամկետանց ապրանք չի գնում»
18/07/2013 15:50

«Սպառողը երբեք չի կարող վստահ լինել, որ ժամկետանց ապրանք չի գնում»

Հայաստանում սննդի անվտանգության ոլորտում կոալիցիա կգործի: Միավորվել են «Սպառողների միությունը», «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիան» և «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը:

Քաղաքացին պետք է իրազեկ լինի, պաշտպանի իր շահը, ասում են կոալիցիայի անդամները: Նրանք մտադիր են ակտիվ գործունեություն ծավալել նաև մարզերում: Կոալիցիան ստուգումներ կանցկացնի, կփորձի բացահայտել խնդիրները, և համապատասխան լուծումներ գտնել:

Ոլորտում վիճակը տագնապալի չէ, բայց խնդիրները շատ են. վաճառքի պայմաններ, թերի մակնշումներ, անընթեռնելի պահպանման ժամկետ և այլն:

Ասուլիսի բանախոսները նշեցին, որ սպառողը երբեք չի կարող վստահ լինել, որ ժամկետանց ապրանք չի գնում:  
 

«Սպառողը երբեք չի կարող վստահ լինել, որ ժամկետանց ապրանք չի գնում»