.jpg)
«Ուղեվարձը թանկանում է, սակայն սպասարկման որակը չի բարձրանում»
Քաղաքապետարանն այսօր, հավանաբար, կհայտարարի տրանսպորտի թանկացման մասին` երթուղու ուղեվարձը սահմանելով 150 դրամ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը` հավելելով, որ տաքսիների գները նույնպես կթանկանան, սակայն սպասարկման որակի բարձրացում չի լինի:
«Վարորդի վրա պլան է դրված, իսկ խեղճ մարդը պետք է աշխատի այնքան, որ պլանը տա և իրեն էլ բավականացնի, մինչդեռ իրականում, ըստ փաստաթղթերի, ձևական աշխատավարձ է գրված։ Իսկ դա պետք է լինի ոչ թե թղթի վրա գրված, այլ իրականում վարորդին պետք է տալ 150 000 դրամ աշխատավարձ, որ վարորդը շահագրգռված չլինի նախատեսվածից ավելի ուղևոր վերցնել»,- ասաց նա` ընդգծելով, որ մեկ մեքենայի համար պետք է երկու վարորդ լինի, և ոչ թե «մի վարորդը պլանով աշխատում է 15-16 ժամ»:
Գ. Դոստուրյանի խոսքով` ձևական բնույթ է տեխզննման և բուժզննման կարգերը, սակայն. «Եթե վերահսկողություն լինի, ապա կարելի է ի վերջո պարտադրել անցնեն բուժզննման և տեխզննման»: