«Գիտակցում ենք, որ նույնիսկ 1 դրամի բարձրացումը ազդելու է բնակչության վրա»
18/07/2013 14:00

«Գիտակցում ենք, որ նույնիսկ 1 դրամի բարձրացումը ազդելու է բնակչության վրա»

Հուլիսի 20-ից Երևան երթուղային տաքսիների և ավտոբուսների ուղեվարձը  կլինի 150 դրամ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը, ներկայացնելով տրանսպորտի վարձավճարի նոր սակագնի ձևավորման և թանկացման պատճառները, նշեց, որ վերջին շրջանում քաղաքային տրանսպորտի տնտեսվարող սուբյեկտների կողմից հայտեր են ներկայացվել քաղաքային տրանսպորտի թանկացման համար: Առաջարկած գինը տատանվել է 170-200 դրամի սահմաններում: Սակայն քննարկման արդյունքների ու տրանսպորտի մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված հաշավարկների ու հիմնավարումների հիման վրա  ընդունվել է 150 դրամ սակագինը»:

Նրա խոսքերով` տարբեր երթուղիներ  տարբեր ուղևորահոսք ունեն և  դրանով է  պայմանավորված նաև օրվա շահույթը:

Հենրիկ Նավասարդյանն էլ իր հերթին ասաց, որ բարձրացված սակագինը տնտեսվարողներին հնարավորություն կտա թարմացնել տրանսպորտային միջոցները, բարձրացնել սպասարկման որակը:

«Գիտակցում ենք, որ յուրաքնաչյուր թանկացում, 1 դրամի բարձրացում, ազդելու է բնակչության վրա, այլընտրանքային տարբերակ չկա»,- ասաց նա: 

 

«Գիտակցում ենք, որ նույնիսկ 1 դրամի բարձրացումը ազդելու է բնակչության վրա»