.jpg)
Անդրիաս Ղուկասյան. Հայաստանում հեղափոխություն է հասունացել
Հայաստանում թանկացումները պայմանավորված են սպառման ծավալների կրճատմամբ, քանի որ մարդիկ լքում են երկիրը և նվազում է հարկ վճարողների թիվը, իսկ այն մարդիկ, ովքեր մնում են Հայաստանում, փոխհատուցում են օլիգարխիկ համակարգի կրած վնասը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
«Մարդիկ հանդուրժում են արատավոր ռեժիմներին, մինչև հեղափոխությունը չի դառնում միակ միջոցը՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար։ Հայաստանում հասունացել է այդ հեղափոխությունը»,- կարծում է նա:
Քաղաքացիական հասարակությունը, Ա. Ղուկասյանի խոսքով, պետք է մոբիլիզացնի իր ուժերը. «Այդ ուժերի շրջանակում պիտի լինի միավորում, որը կդառնա քաղաքացիական շարժման հիմք, որն իր վրա կվերցնի հեղափոխությունն իրակացնելու պատասխանատվությունը»,- ասաց նա` եզրափակելով, որ ճնշման արդյունքում հնարավոր է Եգիպտոսի սցենարը կրկնվի: