.jpg)
Հայատանյան հյուրանոցները 50 տոկոսով էժան են վրացական հյուրանոցներից
Ծաղկաձորում հանգստացողների թիվն աճել է: Վերջին 5 տարում Ծաղկաձորում յուրաքանչյուր տարի 2 հյուրանոց է շահագործման հանձնվում: Aysor.am-ին ասաց Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը:
Զբոսաշրջային գների համեմատությունները հատկապես Հայաստանի և Վրաստանի վերաբերյալ, ըստ նրա, տեղին չեն, քանի որ ծաղկաձորյան նույն պայմաններով վրացական հյուրանոցները 30 տոկոսով ավելի թանկ են:
Մ. Մանուկյանը հիշեցրեց, որ ծաղկաձորյան հյուրանոցների առաջարկած գնի մեջ ներառված է նաև 20 տոկոս ԱԱՀ-ն. «Մեր հյուրանոցները 50 տոոկսով ավելի էժան են, քան վրացական համապատասխան հյուրանոցները»:
Նա դրական է համարում այն, որ հայերը մատչելի գներով Սև ծովի ափին հանգստանալու հնարավորություն ունեն:
Մովսես Մանուկյանը նաև շեշտեց, որ վերջին երկու տարիներին սոցփաթեթների շրջանակներում ևս ներգնա տուրիզմը զարգացել է. «Այսօր շատ դժվար է Ծաղկաձորում ազատ տեղեր գտնել, դա պետք է անել նախօրոք»: