«Ինչո՞ւ չի քննարկվում կանգառների գովազդներից գոյացող գումարների հարցը»
20/07/2013 16:20

«Ինչո՞ւ չի քննարկվում կանգառների գովազդներից գոյացող գումարների հարցը»

100 դրամի ակցիան այսօր մարդկանց պայքարի մեխանիզմն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին, նման դիտարկում արեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Այն թվերը և պատճառաբանությունները, որոնք քաղաքապետարանը ներկայացրել է հանրությանը, Բ. Պիպոյանի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում և մոլորեցնող բնույթ են կրում:

«Ցավալին ոչ միայն այն է, որ գներն են թանկանում, այլև այն, որ կառավարման ոլորտում խնդիր ունենք, ճիշտ և պրոֆեսիոնալ կառավարման դեպքում հնարավոր էր` 100 դրամով ունենալ ոչ միայն ցիվիլ երթևեկություն, այլև` ստացված շահույթը մասնավորից տեղափոխել պետական բյուջե և ծառայեցնել սպառողական շահին»,- ասաց նա և հավելեց, թե տրանսպորտի հարցը պետք է կարգավորի կառավարությունը:

Վ. Պիպոյանն, ի դեպ, հարցրեց, թե ինչո՞ւ չի քննարկվում տրանսպորտային միջոցների և կանգառների գովազդներից գոյացող գումարների հարցը, որը, ըստ նրա,  հնարավորություն կտար իրականացնել սուբսիդավորում: 

«Ինչո՞ւ չի քննարկվում կանգառների գովազդներից գոյացող գումարների հարցը»