Պաղպաղակի և էկլերի արտադրության արգելանքը վերացվել է
20/07/2013 14:29

Պաղպաղակի և էկլերի արտադրության արգելանքը վերացվել է

«Էլիտ Շանթ» ընկերությունը կատարել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տված առաջադրանքները, ընկերության տնօրենի կողմից Ծառայություն են ներկայացվել ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 18.07.2013թ. փորձարկման արձանագրությունը, որի համաձայն ընկերության արտադրանքը ճանաչվել է անվտանգ, Ծառայության պետի 2013թ. հուլիսի 19-ի որոշմամբ վերացվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթների և «Էկլեր» ու «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրության արգելանքը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. հուլիսի 15-ի հրամանով արգելվել էր «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթները և «Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը, ինչպես նաև «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:

 

 

 

 

Պաղպաղակի և էկլերի արտադրության արգելանքը վերացվել է