ՌԴ ԱԳ փոխնախարար. Մոսկվայի ավտովթարի հետաքննությունը կլինի անկողմնակալ
20/07/2013 15:40

ՌԴ ԱԳ փոխնախարար. Մոսկվայի ավտովթարի հետաքննությունը կլինի անկողմնակալ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:Այս  մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Պոդոլսկի մոտակայքում նախորդ շաբաթ ՀՀ քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած և մարդկային զոհերի պատճառ դարձած ավտովթարի քննությանը:

Դեսպան Եսայանը ևս մեկ անգամ վշտակցություն հայտնեց վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Դեսպանը հույս է հայտնել, որ հետաքննության ընթացքը կլինի անաչառ` օրենքի ոգուն և տառին համապատասխան:

Փոխնախարար Կարասինն իր հերթին հավաստիացրել է, որ տեղի ունեցածի շուրջ անցկացվում է համակողմանի հետաքննություն`անկողմնակալության և մարդու իրավունքների հարգման սկզբունքների հիման վրա:

Երկուստեք ընդգծվել է ողբերգության և քննվող գործի որևէ ասպեկտի շահարկման անթույլատրելիությունը:
 

ՌԴ ԱԳ փոխնախարար. Մոսկվայի ավտովթարի հետաքննությունը կլինի անկողմնակալ