.jpg)
Կ. Դանիելյան. Եթե ՀՀ ԱԳՆ-ն միանար, արձագանքը այլ կլիներ
20-ից ավելի հայկական հասարակական կազմակերպություններ արդեն երրորդ նամակով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի` Բրատիսլավայից Ստամբուլ տեղափոխելու վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:
Նրա խոսքով` թուրքական իշխանությունները միլիարդներ են ծախսել այդ տեղափոխման իրականցման համար, և թեև գրասենյակի անվանումը փոխվելու է տեխնիկական աջակցության կենտրոնի, սակայն գործառույթները նույնն են մնալու:
«Թուրքիան պատահական չէ այդքան մեծ գումարներ ծախսում: Նա ձգտում է դառնալ համաշխարհային քաղաքական կենտրոն և սրա շնորհիվ նրա ազդեցությունը համաշխարհային քաղաքականության վրա կաճի»,-ասաց նա:
Կ. Դանիելյանի հավաստմամբ` կենտրոնի բացումը նախատեսված է արդեն հունվարին, և թեև մեր իշխանությունները բանավոր դիմել են այս թեմայի առնչությամբ` հայտնելով, որ իրենք չեն աշխատի Ստամբուլի հետ, սակայն այդ խնդիրը մեր երկրում պետական ուշադրության կարիք է զգում:
«Եթե մեր նամակին միանար ՀՀ արտգործնախարարությունը, վստահ ենք, որ արձագանքը այլ կլիներ, դիվանագիտական օղակների կողմից խնդիրը կքննարկվեր»,-ասաց նա