Ահարոն Ադիբեկյան. 150 դրամ եմ վճարում՝ վարորդը մեղավոր չէ
22/07/2013 13:28

Ահարոն Ադիբեկյան. 150 դրամ եմ վճարում՝ վարորդը մեղավոր չէ

Ես 150 դրամ եմ վճարում, վարորդը մեղավոր չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլագիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն ու ավելացրեց՝ գները գնալով պետք է բարձրանան՝ մենք շարժվում ենք միջազգային ստանդարտներով:

«Միաժամանակ պետք է ասեմ, որ պետք է բարձրանան նաև աշխատավարձերը: Ես դեմ չեմ երթուղայինին անգամ 300 դրամ վճարել, բայց միայն այն պարագայում, եթե գումար ունենամ՝ 300 դրամ տրանսպորտին տալու համար: Պարզ է, որ քսանհինգ օր աշխատողը չի կարող 150 դրամ տալ, մանավանդ եթե տանն ուսանող երեխա ունի»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Ինչ վերաբերում է տրանսպորտի թանկացման դեմ սկսված նախաձեռնություններին, Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ չի ցանկանում պատժել վարորդներին. «Պատկերացնո՞ւմ եք մեր վիճակը, եթե վարորդները գործադուլ անեն»,- ասաց սոցիոլոգն ու ավելացրեց, որ ամեն դեպքում՝ հայերը հարմարվող ազգ են. «Ես աշխատել եմ շուրջ 65 հազար հայերի հետ և լավ գիտեմ՝ հայ ազգը ունակ չէ հեղափոխության: Մենք կամ գլուխները կախ հարմարվում ենք, կամ ցրվում ու գնում»:

Ահարոն Ադիբեկյան. 150 դրամ եմ վճարում՝ վարորդը մեղավոր չէ