Սաֆարյանը՝ ուղեվարձի մասին.Եթե հասարակական ճնշում լինի, գուցե արդյունք լինի
22/07/2013 16:31

Սաֆարյանը՝ ուղեվարձի մասին.Եթե հասարակական ճնշում լինի, գուցե արդյունք լինի

Քաղաքապետարանի արդարացումներն ուղեվարձի բարձրացման վերաբերյալ տրամաբանության սահմաններից դուրս են: Լրագրողների հետ հանդիպմանը նման դիըտարկում արեց «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը՝ տեղեկացնելով, որ այդ հիմնավորումները վիճարկելու նպատակով իրենց դաշինքը պատրաստվում է դատարան դիմել:

Ս. Սաֆարյանը հույս հայտնեց, որ արդեն վաղը հնարավոր կլինի ավագանու արտահերթ նիստ հրավիրել` քննարկելու տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը:

Ինչ վերաբերում է քաղաքի տարբեր հատվածներում քաղաքացիական ակցիաներին, ապա Ս. Սաֆարյանը կարծում է, որ եթե հասարակական ճնշում լինի, և հարցի հնչեղությունը լրատվամիջոցների կողմից պահպանվի, ապա հնարավոր է, դրական լուծում ստանա հարցը:

«Անպատկերացնելի է, թե ինչպես է այսպիսի իրավիճակում քաղաքապետը թաքնվում քաղաքապետարանի պատերի հետևում և չի հանդիպում քաղաքացիներին` խուսափելով պատասխանատվությունից: Այնպիսի տպավորություն է, որ Երևանը քաղաքապետ չունի: Կարծում եմ, որ նրան սակագնի բարձրացման մղել են կա՛մ իր կուսակցական ղեկավարը, կա՛մ գծատերերը»,- ասաց նա: 

Ասուլիսին մասնակից խմբակցության մեկ այլ անդամ Դավիթ Սանասարյանն էլ իր հերթին ասաց, ուղեվարձի բարձրացման հարցը պետք է նախևառաջ քննարկվեր հասարակ քաղաքացու հետ: 

Սաֆարյանը՝ ուղեվարձի մասին.Եթե հասարակական ճնշում լինի, գուցե արդյունք լինի