.jpg)
Ազատ արձակվեց վերջին ակտիվիստը. Ակցիան տեղափոխվեց տրանսպորտի նախարարություն
Ազատ արձակվեց «Չեմ վճարելու 150 դրամ» նախաձեռնություն բերման ենթարկված վերջին ակտիվիստը՝ Գևորգ Սաֆարյանը: Այս տեղեկատվությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ակտիվիստի ազատ արձակվելուց հետո ոստիկանության Կենտրոնական բաժնի մոտ հավաքված մարդիկ երթով շարշվեցին դեպի Կապի և տրանսպորտի նախարարություն, ուր և շարունակվեց տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիան:
«100 դրամ», «Ամոթ», «Չենք վճարելու 150 դրամ» վանկարկումներով նախարարության դիմաց ակտիվիստները խոստացան, որ իրենց ակցիաները լինելու են շարունակական ու իրենք միշտ հետևողական են լինելու իրենց հնչեցրած պահանջներին:
Նախորդող հրապարակումներ՝ Բերման ենթարկվածներից 2-ը «տանը քնած էին, մյուսը՝ ակցիային չէր մասնակցում»
Երևանի ոստիկանապետը Կենտրոնական բաժնում է. «Բերման ենթարկվածները վկաներ են»