Հրմշտոց ոստիկանության Կենտրոնական քննչական բաժնում
23/07/2013 13:45

Հրմշտոց ոստիկանության Կենտրոնական քննչական բաժնում

Այս պահին ոստիկանության Կենտրոնական քննչական բաժնի դիմաց են հավաքվել մի խումբ ակտիվիստներ, ովքեր պահանջում են  ազատ արձակել բերման ենթարկված «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստներին: 

Ոստիկանները փակել են բաժնի մուտքը: Այստեղ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով ցուցարարների հետ բանակցելուց հետո խոստացավ ազատ արձակել բերման ենթարկվածներին, եթե նրանց ընկերները մեկ մետր հետ գնան ոստիկանական բաժնի մուտքից:

Այս պահին Վալերի Օսիպյանը ոստիկանական բաժնում է:

Հիշեցնենք, որ րոպեներ առաջ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում այս բաժին էին բերել 4 ակտիվիստների:

Նախորդող հրապարակում՝ Քաղաքապետարանի մոտից բերման է ենթարկվել 4 ակտիվիստ
 

Հրմշտոց ոստիկանության Կենտրոնական քննչական բաժնում