Իրաքում պայթեցրել են 4 սունիական մզկիթներ
24/07/2013 12:06

Իրաքում պայթեցրել են 4 սունիական մզկիթներ

Իրաքում սունիական մզկիթներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ:

Lenta.ru-ի փոխանցմամբ, ականները պայթել են Քիրքուք քաղաքի 2 մզկիթներում, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 31-ը`վիրավորվել է:

2 պայթյուն էլ որոտացել է Բաղդադի հարավում, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 9-ը`վիրավորվել է:

Բացի այդ, Բաղդադի հարավ-արևելքում գտնվող մզկիթի մոտ կայանված մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 9-ը`վիրավորվել է:

 

Իրաքում պայթեցրել են 4 սունիական մզկիթներ