Գագիկ Բեգլարյան. Միջմարզային երթուղիները հնարավոր է թանկանան չնչին գումարով
25/07/2013 12:54

Գագիկ Բեգլարյան. Միջմարզային երթուղիները հնարավոր է թանկանան չնչին գումարով

Միջհանրապետական ու միջմարզային երթուղիները նույնպես կարող են թանկանալ, բայց՝ չնչին գումարով: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը:

«Հայաստանում այսօր գործում է մոտ 170 երթուղի ու դրանցից 7-8-ը կթանկացնեն իրենց ծառայությունները 12 տոկոսով»,- ասաց Բեգլարյանն ու ավելացրեց, որ մյուս երթուղիներն այսօր չեն թանկացնում իրենց ծառայություններն ի օգուտ ժողովրդի:

Ներքաղաքային տրանսպորտի վերաբերյալ հարցերին նախարարը չպատասխանեց.

«Ինձ մի դիմեք քաղաքապետարանի լիազորությունների տակ եղած հարցերով, որ հետո մամուլում պրովոկացիոն նյութեր չհայտնվեն»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
 

Գագիկ Բեգլարյան. Միջմարզային երթուղիները հնարավոր է թանկանան չնչին գումարով