.jpg)
Արդարադատության նախարար. 100 դրամ վճարելը անօրինական չէ
«Քաղաքացիները վճարում են 100 դրամ, դա անօրինակա՞ն է»,- հարցին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թոովմասյանը պատասխանեց. «Անօրինական չէ»:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նաև նշեց, որ աշխատավարձերը կբարձրանան, իսկ թե երբ` չհստակեցրեց:
Հ. Թովմասյանը նաև վստահեցրեց, որ այսօր քաղաքապետարանը լուծում է տալու խնդրին. Միգուցե իրապաես հաշվարկված չէր 150 դրամը, նկատի չէին ունեցել, որ կան հաշմանդամներ, խոցելի խմբեր, ուսանողներ. «Պետք էր տարբերակված մոտեցում, հաշվարկները հանրությաննը հստակ չեն ներկայացվել»:
Նախարարը նաև շեշտեց, որ եթե տրասնպորտի սակագները թանկացել են բացառապես որոշ մարդիկ հարստանան, ապա կառավարության ցանկացած անդամ դեմ է դրան:
Սակայն կա վերապահում. «Երևանը որպես քաղաք աստիճանաբար զարգանում է, մինչդեռ հասարակական տրանսպորտը դրան համահունչ չի զարգանում»:
Նախարարը նաև ընսգծեց, որ ինքը նախընտրում է ոտքով քայլել: