.jpg)
Սյունիքի մարզում վթար է տեղի ունեցել. 20-ամյա երիտասարդը հիվանդանոցում է
Նախօրեին ժամը 21.28-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի հողաշերտին, ինչից վարորդ` 1993թ. ծնված Վ.Ա.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով տեղափոխվել է Կապանի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան: