.jpg)
Դավիթ Սանասարյան. Այս անանուն շարժումը պետք է թափ ստանա
Այն, որ Տարոն Մարգարյանը չէր սպասում հասարակության ընդվզմանը՝ լավ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Դավիթ Սանասարյանը:
«Տրանսպորտի թանկացման դեմ ուղղված այս պայքարը, ոչ թե 50 դրամ չվճարելու համար էր, այլ՝ քաղաքացիական արժանապատվության ու շահի: Սա մեր քաղաքացիների պայքարն էր, որը կարևոր հաղթանակ բերեց: Այս անանուն շարժումը անպայման պետք է թափ ստանա»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների հրաժարականի պահանջին Դավիթ Սանասարյանը նշեց, որ պահանջի իրատեսական լինել-չլինելը ցույց կտա ժամանակը.
«Մինչ այդ կասեմ, որ եթե որևէ մեկը չի կարողանում լավ կատարել իր աշխատանքը՝ պիտի հրաժարական տա»: