.jpg)
Ակտիվիստները պատասխանատվություն են պահանջում. Նստացույց քաղաքապետարանի մոտ
Այս պահին Երևանի քաղաքապետարանի դիմաց շարունակվում է «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստների բողոքի ակցիան: Տարոն Մարգարյանի երեկվա հայտարարությունից հետո, որից պարզ դարձավ, որ ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը դարձյալ 100 դրամ է լինելու, ակտիվիստները պահանջում են, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն պաշտոնյաները, ովքեր մասնակից էին թանկացման մասին որոշման կայացմանը.
«Մենք պահանջում ենք, որ պատասխանատվության ենթարկվեն ու պաշտոնից ազատվեն այն աշխատակից պաշտոնյաններն, ովքեր ապօրինաբար այս օրերին թանկացրել են տրանսպորտը: Մենք պահանջում ենք նաև Տարոն Մարգարյանի հրաժարականը»,- քաղաքապետարանի դիմաց բղավում են ակցիայի մասնակիցները:
Նշենք, որ քաղաքապետարանի դիմաց մի խումբ երիտասարդներ նաև անժամկետ նստացույց են հայտարարել.
«Այստեղ կնստենք այնքան, քանի դեռ ապօրինի որոշումներ կայացնողները պատասխանատվության չեն կանչվել»,- ասաց նստացույցի մասնակիցներից մեկը: