.jpg)
Աշոտ Մանուչարյան. Երիտասարդներն իրենց հաղթանակով կայացրեցին Հայաստանը
Այս տարվա հուլիս ամսին Հայաստանում սկսվեց ճեղքման մի փորձ՝ տրանսպորտի գները բարձրացան, երիտասարդությունն ինքնուրույն դուրս եկավ ընդվզման ու հաղթեց: Երիտասարդները հուլիս ամսին կայացրեցին Հայաստանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Արդեն մեկ տարի է՝ տարածաշրջանը վայրիվերումների մեջ է և մեզ ավելի լուրջ մարտահրավերներ էլ են սպասվում։ Հայաստանի պետությունն այսօր, ցավոք, արտաքին ազդեցությունների տակ է և երիտասարդական այս հաղթանակը կարող է հնարավորություն տալ իրապես անկախ Հայաստան ձևավորելու համար»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
«Եթե այսօր պետական պաշտոնյան արտաքին ազդակներին ուզում է ասել «ոչ», ապա հստակ պետք է իմանա, որ իր թիկունքում ժողովուրդ ունի»,- ավելացրեց «Ղարաբաղ կոմիտեի» անդամը: