.jpg)
Ինքնասպանության փորձ Երևանում
Հուլիսի 30-ին, ժամը 03.05-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 21 շենքի բնակիչ 1979թ. ծնված Գ. Ա-ի ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի բաժին:
Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները: