.jpg)
Պռոշյանի գյուղապետը նոր աշխատակազմ է ձևավորում
Պռոշյանի գյուղապետ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը պատրաստվում է նոր աշխատակազմ ձևավորել, քանի որ նախկին աշխատակիցները կտրականապես հրաժարվել են իր հետ աշխատել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Մուրադյանը:
Այս պահին գյուղապետարանը չի աշխատում: Նրա խոսքով՝ ինքը ևս մեկ անգամ բոլորին առաջարկել է վերադառնալ, սակայն վերջիններս ասել են, որ «չեն կարող աշխատել այդ մթնոլորտում»:
Թե ի՞նչ մթնոլորտի մասին է խոսքը և ի՞նչ են իրենից պահանջում՝ Ա. Մուրադյանը նշեց, որ պահանջը նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումն է:
Հարցին՝ իսկ ի՞նչ կապ ունի դա իր հետ, նա ասաց, որ իր համար էլ անհասկանալի է:
Հարցին՝ իսկ ինչպե՞ս է վերաբերվում լուրերին, որ Հ. Մուրադյանին սպանել են աթոռի համար, նա նշեց, որ իր համար «դրանք անհեթեթ խոսակցություններ են, որոնք անհատ մարդիկ են տարածում»:
Ա. Մուրադյանը նշեց, որ նախկին գյուղապետի հետ լավ հարաբերությունների մեջ է եղել, թեև իրենք մրցակիցներ են եղել:
Նախորդող հրապարակում՝ Ծեծկռտուք` Պռոշյանի գյուղապետի մասնակցությամբ
Պռոշյանի ընտրություններ. Հաղթել է ՀՀԿ-ականը, ՀՅԴ-ականը բողոքարկելու է