.jpg)
Ստյոպա Սաֆարյան. Բոլորի մոտ հարց է առաջացել՝ ու՞ր է ավագանին
Քաղաքապետի ոչ իրավաչափ որոշումներից հետո բոլորի մոտ հարց առաջացավ՝ ուր է ավագանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ատյոպա Սաֆարյանը:
«Խնդիրն այն է, որ այսօր անտեսվում են ավագանու լիազորությունները, քանի որ մասնավոր հատվածի հետ կնքված բոլոր պայմանագրերը վերահսկում է միայն քաղաքապետը: Եվ այս դեպքում, պետք է կատարվեն կանոնակարգային փոփոխություններ ու կնքված պայմանագրերը դառնան նաև ավագանու քննարկման առարկա»,- լրագրողներին ասաց Ստյոպա Սաֆարյանն ու ավելացրեց.
«Ավագանին չի միջամտում նաև հողահատկացման որոշումների կայացմանը: Կարծում եմ, որ այս հարցը պետք է բարձրացվի Երևանի ավագանու սեպտեմբերին կայանալիք նիստին»: