.jpg)
Գյումրիում ոստիկանները փորձել են գողություն անել «Ոսկու աշխարհից»
Օգոստոսի 5-ին, ժամը 4-ն անց 20-ին Խաղաղության օղակի 8 հասցեում գործող ոսկերչական սրահից էրոստիկանության Գյումրի քաղաքի պահպանության բաժնի կենտրոնացված պահպանության կետի վահանակին տագնապի ազդանշան է ստացվել:
Ոստիկանական ծառայություն իրականացնող խումբը՝ Գյումրու պահպանության բաժնի դասակի հրամանատար, ոստիկանության լեյտենանտ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, արագ տեղ է հասել:
Ոստիկանները, ինչպես հայտնում են լրատվական ծառայությունից, վնասազերծել են նրանց ու բերման ենթարկել Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին, որտեղ պարզվեց, որ բերման ենթարկվածները ոստիկաններ են՝ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը /համակարգում է 2001 թվականից/ և նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը /համակարգում է 1998 թվականից/:
Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: