Մոսկվայում ձերբակալել են «օրենքով գող» Արտյոմ Առաքելյանին
10/08/2013 13:14

Մոսկվայում ձերբակալել են «օրենքով գող» Արտյոմ Առաքելյանին

Միջազգային հետախուզման մեջ գտնվող «օրենքով գող» Արտյոմ Առաքելյանը` Արտյոմ Լիպեցկին այսօր ձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում:

Քրեական հեղինակությունը կասկածվում է Լիպեցկի մարզի հանցավոր խմբավորումներից մեկի առաջնորդ Ալեքսանդր Աբբասի սպանությունը պատվիրելու մեջ:

Իրավապահները հայտարարել են, որ հուլիսի 26-ից հետախուզման մեջ գտվող Առաքելյանը Մոսկվա էր ժամանել «Անթալիա-Մոսկվա» չվերթով:

Նշենք, որ այս տարվա փետրվարին Մոսկվայից Սարատովի մարզի կալանավայրերից մեկն էր տեղափոխվել հայ «օրենքով գող» 33-ամյա Արտյոմ Լիպեցկին:

2012թ.-ին Մոսկվայի «Գավան Խամովնիկներում» ռեստորանում տեղի ունեցած «օրենքով գողերի» «սխոդկայի» ժամանակ ոստիկանները ձերբակալել էին 5 «օրենքով գողերի»` Գելա Կարդավային, Տիմուր Սվերդլովսկիին, Սուրոյին, Օնիկին և Արտյոմ Լիպեցկիին:

Լիպեցկիի մոտ անձնական զննությամբ հայտնաբերվել է հաշիշ և կեղծ անձնագիր:

Ռուսաստանցի իրավապահների տվյալներով, Արտյոմ Լիպեցկին մի շարք ծանր հանցագործությունների հեղինակ է, այդ թվում, մարդկանց առևանգումներ, դրամաշորթություն, գողություններ և այլն:

Արտյոմը գող է կարգվել Գելա Կարդավայի և Դեդ Հասանի զարմիկ Տիմուր Սվերդլովսկիի միջնորդությամբ, քանի որ Առաքելյանը շատ հավատարիմ էր Դեդ Հասանին:

Արտյոմ Լիպեցկին մասնակցել է Դեդ Հասանի այցերին Ռուսաստանի հարավային շրջաններ և ըստ որոշ տեղեկությունների, Դեդ Հասանը հանձնարարել էր Առաքելյանին վերահսկել փոքր ձեռնարկատերերը և նրանցից գումարներ վերցրել:

Մոսկվայում ձերբակալել են «օրենքով գող» Արտյոմ Առաքելյանին