.jpg)
Ազատամարտիկները դեռ սպասում են, որ կառավարությունը «կշրջվի իրենց կողմը»
Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք դեռ սպասում են, որ կառավարությունը «կշրջվի ազատամարտիկների կողմը»: Նրա խոսքով` իրենք չեն պահանջում միանգամից բավարարել իրենց բոլոր պահանջները, այլ ամեն ամիս ռեսուրս հատկացնել իրենց որևէ խնդրի լուծմանը:
Կ. Մելիքբեկյանի հավաստմամբ` «սայլը, ամեն դեպքում, շարժվել է տեղից»: Նա օրինակ բերեց ազատամարտիկների ցուցակների ստուգումը:
Ասուլիսին ներկա ազատամարտիկ Հովիկ Բարդումյանի խոսքով` ազատամարտիկները ստիպված էին դուրս գալ պայքարի, քանի որ անգամ պատերազմից 20 տարի անց կառավարությունը դեռևս միջոցներ չի գտնում իրենց խնդիրները լուծելու համար:
Հ. Բարդումյանի հավաստմամբ` այդ պատճառով էլ այսօր ազատամարտիկների նստացույցեր սկսվել են նաև մարզերում, և իրենք շարունակելու են պայքարը` մինչև հասնեն հաղթնակի: