Արցախում այս տարի առաջին դասարան է գնացել 2300 երեխա. Լուսանկարներ
02/09/2013 14:37

Արցախում այս տարի առաջին դասարան է գնացել 2300 երեխա. Լուսանկարներ

Արցախի հանրապետության 219 դպրոցներում այս տարի առաջին դասարան է հաճախել 2300 երեխա: Հանրապետության մասշտաբով առաջին դասարանցիների թիվն ավելացել է մայրաքաղաքում և Քաշաթաղի շրջանում: Ստեփանակերտում այս տարի առաջին դասարան է հաճախում այնքան երեխա, որքան 1988 թվականին: Այս տարի մոտ 700 երեխա հաճախելու է նախադպրոցական խմբեր, որոնք երկու մասին են բաժանված, մի մասում երեխաները կմնան մինչև 6 ժամ, մյուսում` 9 ժամ, ինչպես մանկապարտեզներում: Այս քայլին կառավարությունում գնացել են մանկապարտեզները բեռնաթափելու նպատակով: Այս մասին հաղորդում է Karabakh-open.info կայքը:

Կրթության և գիտության նախարարության տվյալներով՝ պետական բյուջեի հաշվին բոլոր դպրոցներում կոսմետիկ վերանորոգումներ են կատարվել: Այդ նպատակով հատկացվել է 50 մլն դրամ: Մարտունու վերակառուցված ավագ դպրոցն ու Ստեփանակերտի 6-րդ դպրոցի նորակառույց շենքը աշակերտներին կըդունեն սեպտեմբերի կեսերից: 

 







 

Արցախում այս տարի առաջին դասարան է գնացել 2300 երեխա. Լուսանկարներ