Աշոտ Մանուչարյան. Հայաստանը պետք է ամենակարծր ձևով պաշտպաներ սիրիահայերին
02/09/2013 14:01

Աշոտ Մանուչարյան. Հայաստանը պետք է ամենակարծր ձևով պաշտպաներ սիրիահայերին

Հայաստաում պետական կառավարման համակարգ է, որն իրական համակարգման հետ ոչ մի կապ չունի: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը.

«Ուղղակի մարդկանց մի ինչ-որ խումբ համաձայնության է գալիս ինչ-ինչ ուժերի հետ և այդպես լուծվում են ինչ-որ հարցեր»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամն անդրադարձավ նաև Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին` ընդգծելով, որ այս դեպքում էլ ավելի երևաց Հայաստանի կախվածությունը մի շարք հարցերում.

«Եթե Հայաստանն իրապես անկախ լիներ, ապա ամենակարծր ձևով կպաշտպաներ սիրիահայերին: Միգուցե անգամ կապերը խզեր Միացյալ Նահանգների հետ: Այս երկիրն արդեն չորրորդ անգամ առանց որևէ հիմնավորման մտնում է երկրներ ու ավերում է դրանք»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամը բացառեց, որ օգտվելով ստեղծված իրավիճակից Ադրբեջանը կարող է ռազմական գործողություն սկսել Ղարաբաղում.

«Կարծում եմ` այս իրավիճակում Ադրբեջանն ունի այլ մտահոգություններ` շատ ավելի խորը քան Հայաստանը»:

Աշոտ Մանուչարյան. Հայաստանը պետք է ամենակարծր ձևով պաշտպաներ սիրիահայերին