Ջ. Հեֆերնը ողջունում է խաղաղ ցույցերի մասնակիցներին
02/09/2013 13:11

Ջ. Հեֆերնը ողջունում է խաղաղ ցույցերի մասնակիցներին

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ հետևում է մեր երկրում անցկացվող խաղաղ ցույցերին և ողջունում դրանց մասնակիցներին:

Նրա խոսքով` դա կարևոր նախադրյալ է երկրում ժողովրդավարության կայացման համար: Նա դրական գնահատեց ակտիվիստների և ոստիկանների քայլերը, նշելով, որ ոստիկանները զսպվածություն են ցուցաբերում ակցիաների մասնակիցների նկատմամբ:

«Ցույցերի ժամանակ եղել են նաև առանձին միջադեպեր: ԱՄՆ դեսպանատունը շարունակում է ուշադիր հետևել դեպքերի զարգացմանը, ինչպես նաև շարունակում ենք համագործակցել ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ-ի հետ` դրական առաջընթաց ապահովելու համար»,- հավելեց դեսպանը:

Ջ. Հեֆերնը ողջունում է խաղաղ ցույցերի մասնակիցներին