.jpg)
Սոցիոլոգ. Ինչո՞ւ ԵՄ-ն չի ցանկանում եռապատկել ներդրումները Հայաստանում
Եվրամիություն, եթե ուզում ես Հայաստանը դառնա քո գործընկերը, ինչո՞ւ չես եռապատկում քո ներդրումային դաշտը: Ինչո՞ւ թույլ չես տալիս, որ մեր ապրանքներն անցնեն քո մաքսային գոտի: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսպիսի հարցադրում արեց` խոսելով Հայաստանի` Մաքսային միություն մուտք գործելու պատրաստակամության մասին:
Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Ռուսաստանի ներդրումները Հայաստանում կազմում են մոտավորապես 34 տոկոս, իսկ ուղղակի ներդրումները՝ 45,5 տոկոս, այնինչ Եվրամիության 12 երկրների ընդհանուր ներդրումները 20 տոկոս են կազմում, իսկ ուղղակի ներդրումներով՝ 25 տոկոս:
«Եվրամիությունը ակնարկում է, թե եկեք անդամակցեք, մենք քեզ կփորձենք օգնել, իսկ Ռուսաստանը նման բան չի ասում»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, Ռուսաստանը մեր դաշնակիցն է եղել միշտ ու այնտեղ միշտ հաշվի է առնվում հայ համայնքի կարծիքը: