Արմեն Մարտիրոսյան. Հայաստանի իշխանությունների պահվածքը կրուտիտ է հիշեցնում
05/09/2013 11:53

Արմեն Մարտիրոսյան. Հայաստանի իշխանությունների պահվածքը կրուտիտ է հիշեցնում

«Հայաստանի իշխանությունների պահվածքը կրուտիտ է հիշեցնում, եթե դու մտար Մաքսային Միության մեջ, ապա քո կառավարման ձևը լինելու է այնպիսին, ինչպիսին ընդունված է այդ երկրներում, այսինքն ավտորիտար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մաքսային Միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը և ԵՄ-ի ասոցացման համաձայնագրի ստորագրման թեմային ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ իշխանությունները հայկական ճարպկություն են փորձում օգտագործել և հայտարարում են, որ կստորագրեն նաև ասոցացման համաձայնագիրը:

«Ես թերահավատ եմ և չեմ կարծում, որ Հայաստանը Վիլնյուսում կստորագրի ասոցացման համաձայնագիրը»,-նշեց բանախոսը:

Նրա խոսքով, Մաքսային Միությանը անդամակցելու որոշումը կայացվել է Մոսկվայում մի քանի ժամերի ընթացքում, քանի որ մինչ այդ վարչապետը և այլ պաշտոնյաներ բացառում էին Մաքսային Միությանn անդամակցելու Հայաստանի հնարավորությունները:

 

Արմեն Մարտիրոսյան. Հայաստանի իշխանությունների պահվածքը կրուտիտ է հիշեցնում