.jpg)
«Մաքսային միությանն անդամակցելը կսրի հայ-վրացական հարաբերությունները»
Հայտարարությունները, որոնք արվեցին Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում, կարելի է որակել այսպես` ինքնիշխանություն` «անվտանգության» դիմաց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
«Ակնհայտ է, որ այս որոշումը կայացվել է վերջին օրերին և ՌԴ-ի ահռելի ճնշման տակ: Նշեմ ակննառու երկու ճնշում: Առաջինը` Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծման սպառնալիքն է և սրա վառ ապացույցը Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն էր Ադրբեջանին: Եվ երկրորդ ճնշումն այն էր` որ ՌԴ-ն կսրի ներքին իրավիճակը Հայաստանում»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
«Համաձայնություն» կենտրոնի ղեկավարը նշեց, որ այս հայտարարությունից հետո հնարավոր է սրվեն հայ-վրացական հարաբերությունները.
«Վրաստանը ամենայն հավանականությամբ կհամագործակցի Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,- ավելացրեց Դավիթ Շահնազարյանը: