Ա. Աշոտյան. Որոշումների հիմքում քաղաքացու շահն է
06/09/2013 17:11

Ա. Աշոտյան. Որոշումների հիմքում քաղաքացու շահն է

Հայաստանն առաջնորդվում է սեփական շահերով և Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում հնչեցված հայտարարությունները բխում են այդ սկզբունքից: Մեկնաբանելով ՀՀ Նախագահի՝ Մոսկվայում հնչեցված հայտարարությունները, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, Հայաստանի որոշումը՝ անդամակցել Մաքսային միության, չի կարող խանգարող հանգամանք լինել եվրոպացի մեր գործընկերների հետ տարբեր ձևաչափերով համագործակցության համար:

«Ցանկանում եմ շեշտել, որ ներկայումս ընթացող զարգացումների ու Հայաստանի որոշումների հիմքում ընկած է Հայաստանի ու Հայաստանի քաղաքացու շահը»,- հավելեց Ա. Աշոտյանը: 

Ա. Աշոտյան. Որոշումների հիմքում քաղաքացու շահն է