.jpg)
Ա. Զաքարյան. Եվրոպան ըմբռնումով է մոտենում
Հայաստանի համար ընդունելի չէ աշխարհը երկու ճամբարների բաժանումը: Կարծում եմ՝ մեր գործընկերները գիտակցում են հայկական կողմի հնչեցրած հայտարարությունների ողջ տրամաբանությունը. փակ սահմաններ, ԼՂ հիմնախնդիր, անվտանգության խնդիր:
Aysor.am-ի հարցին, թե արդյոք Հայաստանի մոտեցումը ինտեգրացիոն պրոցեսների համատեքստում ընկալելի է Եվրոպայի համար, ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյան:
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արտակ Զաքարյանը երեկ մեկնել են Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ Քաղաքական վեհաժողովին, որտեղ հանդես են եկել ելույթով:
«Հայաստանը մշտապես անկեղծ ու կանխատեսելի է եղել իր գործընկերների համար ու շարունակելու է իր այդ քաղաքականությունը»- նշեց Ա. Զաքարյանը:
Նրա համոզմամբ, Եվրոպան գիտակցում է, որ Հայաստանի կողմից ընդունված որոշումները բխում են սեփական ռազմավարական գերակայություններից, հարգանքով ու ըմբռնումով են մոտենում դրանց: