«Մաքսային միությանն անդամակցումը խոչընդոտ չէ Ասոցացման համաձայնագրի համար»
06/09/2013 13:55

«Մաքսային միությանն անդամակցումը խոչընդոտ չէ Ասոցացման համաձայնագրի համար»

Քաղաքական որոշումը կայացված է, այն բխում է ՀՀ շահերից, մեր ազգային անվտանգության գերակայություններից: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին, նման կարծիք հայտնեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Մաքսային միությանն անդամակցումը, Ա. Բաղդասարյանի խոսքով, չի խոչընդոտում Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, քանի որ, ինչպես ասաց նա, նախորդ 3 տարվա ընթացքում ԵՄ-ի հետ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել:

«Մոսկվայում ստորագրված հռչակագրի առանձնահատկություններից է, որ ՌԴ-ն առավել ակտիվ մասնակցություն է բերելու ՀՀ տնտեսության զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը»,- ասաց նա և ավելացրեց, որ անկախ ամեն ինչից` Հայաստանը պետք է առաջնորդվի իր ազգային և անվտանգության շահերով, իսկ ահա անվտանգության առումով, ըստ նրա, մեծ դերակատարում ունի Ռուսաստանը:

Ինչ վերաբերում է Եվրամիության Ասոցացման պայմանագրին, ապա Ա. Բաղդասարյանը նկատեց, որ Հայաստանը մոտեցել է դրա նախաստորագրմանը:

«Մեր եվրոպացի գործընկերների հետ համագործակցությունը  կարևորվում է և այն կրելու է շարունակական բնույթ»,- եզրափակեց խոսքը ԱԱԽ քարտուղարը:

 

«Մաքսային միությանն անդամակցումը խոչընդոտ չէ Ասոցացման համաձայնագրի համար»