06/09/2013 18:39
Դեմքը սպիտակեցնող միջոցներ
Այս դիմակները խորհուրդ է տրվում օգտագործել քնելուց առաջ, քանի որ դրանցից անմիջապես հետո պետք է դեմքին արևի լույս չդիպչի:
Վարունգի դիմակ
Վարունգն անցկացնել մանր քերիչով և խառնել 1ճաշի գդալ ցանկացած սնուցող քսուքի հետ: Յուղոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում վարունգին խառնել ճիշտ նույնքան օղի: Այնուհետև բինտով թրջոցներ դնել դեմքին և պահել 15-20 րոպե:
Գազարի դիմակ
Խառնել 1թեյի գդալ վարսակի ալյուրը, կես ձվի դեղնուցն ու քերիչով անցկացրած 1 գազարը: Ստացվածը քսել դեմքին, պահել 20 րոպե: 20 կաթիլ կիտրոնահյութ ավելացնելու դեպքում դիմակի սպիտակեցնող ազդեցությունը կմեծանա:
Կարտոֆիլի դիմակ
Չմաքրած կարտոֆիլը եփել, ապա' հեռացնել կեղևը: Ավելացնել կաթ, 1 ձվի դեղնուց և 20-30 րոպեով թողնել շոգեբաղնիքում: Դեմքին քսելուց հետո վերևից ամուր փակել կտորով:
Կիտրոնի դիմակ
Կիտրոնի հյութը խառնել կարտոֆիլի կամ ցորենի ալյուրի հետ ու քսել դեմքին:
Մեղրի ու կիտրոնի դիմակ
Կիտրոնի հյութը խառնել 100 գ մեղրի հետ: Ստացված զանգվածն ամեն օր լվացվելուց 10-30 րոպե առաջ քսել դեմքին, կրծքավանդակին, վզին: